«Դուք հայերեն չեք հասկանում». ՀՅԴ հանրահավաքին մասնակցող Շուշան Պետրոսյանը «փախավ» լրագրողներից

Երևանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց ՀՅԴ հրավիրած հանրահավաքը: Ելույթով հանդես է եկել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Նա  հայտարարել է, որ իրենք անելու են ամեն բան եւ թույլ չեն տալու, որ երկրում մեկ կարծիք տիրի:

«Մենք նորից գալիս ենք ասելու` թույլ չենք տա, որ անկախ Հանրապետության հռչակումից 100 տարի հետո, երբ նշում ենք այդ պատմական օրը, գալիս ենք ասելու՝ մեր երկրում ջրբաժանները շատ շատացել են:

Անցնող ամիսներին այդ ծուխը կար, որ պարտադիր պետք է լինի մեկ կարծիք: Եվ դրա համար եկել ենք ասելու` լրջացե´ք»,- ասել է Մանուկյանը:

Ելույթ ունեցան նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, Իշխան Սաղաթելյանը, Արմեն Ռուստամյանը:

Նրանք խորհրդանշական դեղին քարտեր բաժանեցին հանրահավաքի մասնակիցներին՝ ասելով, որ սա կառավարությանն ուղղված դեղին քարտ է, եւ որ ՀՀ քաղաքացին ցանկացած պահի կարող է դեղին քարտ ցույց տալ կառավարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ