Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչությունը որոշել է Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու եւ ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու։
Քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր: