«Բոլոր հարցերը, որ անհանգստացնում են կուսակցության անդամներին, քննարկվում են նախաձեռնող խմբի ինքնաքննադատական նիստերին։ Սխալ ձևակերպում է, որ կուսակցությունում կան թևեր. կան պրոցեսներ, որոնք քննարկվում են, բայց դրանք միտված չեն որևէ մեկի դեմ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի ինքնաքննադատական նիստերին։
Ղազարյանը հավելեց, որ ՔՊ-ում կա մեկ թեև, և դա Նիկոլ Փաշինյանի թևն է, իսկ ինքնաքննադատման նիստերը օգնում են, որպեսզի տարբեր հարցերի շուրջ կուսակցականները ընդհանուր որոշման գան։
Ղազարյանը նշեց, որ իշխող կուսակցությունը ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանում, իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցությանը, Ղազարյանը ասաց. «Առողջ ընդդիմություն ունենալը օգնում է ավելի լավ աշխատել: «Պատիվ ունեմ» դաշինքը բավականին պասիվ է, իսկ «Հայաստան» դաշինքից որոշ պատգամավորներ հետաքրքրություն ցուցաբերում են այն նախագծերի քննարկումներում, որոնք իրենց են հետաքրքիր»։
Մանրամասն՝ տեսանյութում