Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։

Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Այդպիսի քայլը մեծապես կնպաստի հաշտեցմանը»,- ասել է Արսենյանն ու հավելել, որ պահվող անձանց ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղել ադրբեջանական կողմին։

Արսենյանը նաև ընդգծել է՝ եթե Երևանն ու Բաքուն գնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, պատրաստվում են ամբողջ աշխարհին հայտարարել, որ երկու պետությունները, ազգերը ապրելու են խաղաղության և համագործակցության պայմաններում, ապա պետք է սկսեն քայլերից, որոնք կգնահատվեն։

Դեսպանը, ըստ աղբյուրի, չի մեկնաբանել Ադրբեջանում պահվող Ռուբեն Վարդանյանին վերաբերած առանձին հարցը՝ շեշտելով, որ Երևանի համար Հայաստանի քաղաքացիների միջև տարբերություն չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ