Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 միլիոն դրամ է վերադարձվել պետությանը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 միլիոն ՀՀ դրամ է վերադարձվել պետությանը:

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը) իրականացվող քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունն ԱԱՀ-ի դեբետային մնացորդներ առաջացնելու, այնուհետև դրանք պետությունից հետ ստանալու նպատակով իր հետ փաստացի փոխկապակցված մեկ այլ կազմակերպությունից ստացել է ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ`առաջացնելով շուրջ 900.000.000 ՀՀ դրամի ԱԱՀ դեբետային գումար և միջոցներ է ձեռնարկել՝ դեբետային գումարները հետ ստանալու ուղղությամբ:

Իրականացված նախաքննության ընթացքում պատասխանատու անձանց կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ, իսկ վերոնշյալ դեբետային գումարներն ուղղվել են այդ ճշտումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարմանը»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ