Պռոշյան փողոցում հանդիպակաց գոտով երթևեկող վարորդը տուգանվել է, հանվել է տուգանային 3 միավոր. ով է եղել ղեկին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Երևանում՝ Պռոշյան փողոցում, մի վարորդ երթևեկում է երթևեկության կանոնների խախտմամբ, հանդիպակաց գոտով։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ նշված մեքենայի վարորդին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն (Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը), ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները տուգանել են 25 հազար դրամի չափով, և հանվել է տուգանային 3 միավոր։

Նկատենք, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, մեքենան սպասարկում է ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, սակայն տվյալ պահին պատգամավորը մեքենայի մեջ չի գտնվել, այն վարել է նրա վարորդը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ