Փաշինյանը և Ալիևը Կազանում կառուցողական քննարկում են ունեցել. Պուտին

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար։

Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում կառուցողական քննարկում են անցկացրել Հարավային Կովկասի կարգավորման շուրջ:

«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- նշել է Պուտինը՝ հավելելով, թե Մոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ եռակողմ համաձայնագրերին համապատասխան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ