Ատամնաբույժին այցելությունից հետո անդամահատել են տղամարդու բոլոր վերջույթները

Թոմ Ռեյը պատկերացնել անգամ չէր կարող, թե ինչ ողբերգական հետեւանքներ կունենա սովորական այցելությունն ատամնաբույժին։ Լնդի փոքրիկ քերծվածքի պատճառով տղամարդու մոտ սեպսիս առաջացավ, ինչի հետեւանքով նա ընկավ կոմայի մեջ եւ ենթարկվեց վերջույթների անդամահատման։

Նրա խոսքով՝ատամնաբույժը քերծել էր նրա լինդը սուր գործիքով՝ ատամնաքարը մաքրելու համար։ Տղամարդու ջերմությունը բարձրացավ, սկսվեց սրտխառնոց, նրան անհապաղ հիվանդանոց տեղափոխեցին։

Բայց բժիշկները չկարողացան արագ պարզել տկարության պատճառը, ինչի հետեւանքով թանկարժեք ժամանակը բաց թողնվեց։ Երբ, վերջապես, սեպսիս ախտորոշվեց, Թոմին, ըստ բժիշկների, մի քանի ժամ էր մնացել ապրելու։ Բարեբախտաբար, տղամարդու կյանքը հաջողվեց փրկել։

Մի քանի ամիս նա անցկացրեց դեղորայքային կոմայի մեջ, իսկ երբ ուշքի եկավ, չկարողացավ ճանաչել ոչ մեկին։ Բուժման եւ երկարատեւ վերականգնման պատճառով նրա ընտանիքը կորցրեց բիզնեսը եւ ստիպված եղավ վաճառել տունը։

Թոմի ողբերգական պատմությունն ընկել է «Ծովային աստղ» գեղարվեստական ֆիլմի հիմքում, որի գլխավոր դերակատարուհին Ջոան Ֆրոգաթն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ