Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար. Գաբրիելյան

«Չկա նման բան, մեկ շաբաթից ավելի է՝ դա եմ լսում, ձեր ձևակերպումների հետ էլ համաձայն չեմ, որևէ «գզվռտոց» ու նմանատիպ վարքագծի դրսևորումներ չկան»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ինքն է նախաձեռնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթացը

Գաբրիելյանի խոսքով՝ ինքը ՔՊ վարչության անդամ չէ և տեղյակ չէ, թե այնտեղ ինչ է քննարկվում, իսկ խմբակցության նիստ նախատեսված չէ։

«Ես արդեն հստակ ասացի՝ չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար։ Ես որքանով տեղեկացված եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտարարել է, որ լսումների մասով կա կարգապահական վարույթ։ Միայն այդքանը գիտեմ»,-ասել է Գաբրիելյանը:

Հարցին, թե ինքն անձամբ դժգո՞հ է Անդրանիկ Քոչարյանի աշխատանքից՝ Գաբրիելյանը բացասական պատասխան է տվել:

«Ինչո՞ւ պետք է դժգոհ լինեմ։ Ես դժգոհություն չունեմ ՔՊ-ական որևէ պատգամավորից, քանի որ դժգոհ լինել ՔՊ-ական պատգամավորից, կնշանակի դժգոհ լինել ինքդ քեզանից, ի՞նչ տարբերություն»,- ասելէ նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ