«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մանրամասնելով.
«Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը, այնուամենայնիվ, պետք է հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը հայտնվի չինական սուպերմարկետում, մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք այլընտրանքային հեշտ ճանապարհ»:
Ըստ Պապոյանի, «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ, շատ երկրներ ողջունել են այս քայլը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ քննարկումները շարունավում են:
«Մենք ասում ենք՝ մեր հարևանների հետ խնդիրներ չունենք, որևէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առևտուրը»,- նշել է նա։