Չեմ մասնակցի Բաքվում COP-29-ին, քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկիր է. Թունբերգ

Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:

Նրա խոսքով՝ համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է, քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկրի է, որը բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ հայերի նկատմամբ՝ էթնիկ զտումներ:

Թունբերգն այժմ Վրաստանում է: Նա մասնակցել է երեկ Թբիլիսիում կայացած ընդդիմադիր հանրահավաքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ