Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին էր նա նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազությունում վերջինս համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։

Նոյեմբերի 4-ին Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ