Դատավոր Ռազմիկ Մարիկյանը կարգապահական պատասխանատվության ենթարկվեց

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդhանուր իրավասության դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։

ԲԴԽ-ն որոշեց Արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել։

Դատավորի նկատմամբ հայտարարվեց նկատողություն, նաև նշվեց, որ խորհրդի անդամներ Էդգար Հովհաննիսյանն ու Արթուր Աթաբեկյանը դեմ են քվեարկել որոշմանը և ունեն հատուկ կարծիքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ