Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ լուրերին, ըստ որոնց ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի նկատմամբ Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ են հնչել։
«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչել, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին հայտագրով, ինչպես նաև Եվրամիությանը։ Եվ այդ հարցով, իմ կարծիքով, հետաքննություն է գնում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ դեռևս պաշտոնական արձագանք չկա։
Ինչպես արդեն հայտնել ենք, ըստ Politico թերթի, Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։