Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։
Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետը։
Հիշեցնենք՝ 2021թ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Սերժ Սարգսյանի եղբոր որդուն՝ դատապարտելով 5,5 տարվա ազատազրկման, սակայն հաշվակցելով նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ որպես վերջնական պատիժ էր սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով։
ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նա հայտնաբերվել էր ավելի քան մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին, Չեխիայում եւ տեղափոխվել Հայաստան, ինչից հետո դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։