Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին Քասախում ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված «Պետության համար ծնվածը» խորագրով հուշ-ցերեկույթին:

Հուշ-ցերեկույթին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ և այլ հյուրեր:

Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Զինվորական կարիերայի ընթացքում ղեկավարել է տարբեր զորամասեր ու ստորաբաժանումներ, ռազմական 5 բուհ է ավարտել:

Հուշ-ցերեկույթի ընթացքում հարազատները և մարտական ընկերները պատմել է Վահագն Ասատրյանի հետ կապված տարբեր դրվագներ, ներկայացրել մանկությունից մինչև բարձրաստիճան սպա անցած ճանապարհը: Ընկերները գնդապետին բնութագրում են որպես կրթված ու բանիմաց սպա, որը միշտ եղել է զինվորի կողքին և առաջնորդել իր զորքը:

Ցուցադրվել են Վահագն Ասատրյանի մասին վավերագրական տեսանյութեր, հնչել են գնդապետի սիրած երգերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ