Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է խորհրդարանի շենքի անվտանգությունը՝ կապված հրավիրված հանրահավաքի հետ։ Շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ և տրանսպորտային միջոցներ կան։ Բացի այդ, լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել են լքել խորհրդարանի շենքը։
Այսօր ընդդիմությունը հանրահավաք է անցկացնելու խորհրդարանի շենքի դիմաց։ Ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են բողոքել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։