«Գիտեմ ժամը կգա, երբ կտանեն քեզ ինձնից…». Ձախ Հարութի հուզիչ կատարումը

Ձախ Հարութը ծնվել է 1950 թվականին, Երևանում։ Զավակն է Եսայի Փամբուկչեանի և Ծաղիկ Շահակեանի։ Հայրը ծնվել է 1901 թ. Զեյթունում, մայրը՝ 1907 թ. Տիգրանակերտում։ Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թվականին մեկնել հայրենիք։ Երևանում, Նոր Արեշ թաղամասում, 1950 թվին ծնվել է Հարութը։ Հաճախել է տեղի թիվ 43 դպրոցը և ընդունվել Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1968 թվին։ Ծառայել է բանակում երկու տարի Ուկրաինայի Կանատոպ քաղաքում:

Մայրը երգչուհի է եղել։ Վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ, ու դաշնամուր։

 

Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ, ու շանսոն։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ