Հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1777-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 57-րդ կետով՝

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N 1449-Ա որոշմամբ նշանակված 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարի քննության հանձնաժողովի վերջնական հաշվետվությունը»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել էր և բռնկվել։

Ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են՝ օդաչուներ՝ Ա. Պ. (ծնվ․1979 թ․) և Վ. Ռ. (ծնվ. 1983):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ