Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Պռոշյան փողոցում 090HH01 պետհամարանիշերով մեքենան երթևեկում էր հանդիպակաց գոտով։ Մեզ հայտնի դարձավ, որ մեքենան սպասարկում է ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, սակայն հանդիպակաց գոտով երթևեկելիս պատգամավորը մեքենայի մեջ չի եղել, մեքենան վարել է վարորդը։
Մեր տեղեկություններով մեքենայի վարորդն արդեն տուգանվել է կոպիտ խախտման համար։
Տեսանյութը՝ ստորև։