ԹԵՍՏ. Ծանո՞թ եք այս ժողովրդական ասացվածքներին

Առակներն ու զվարճապատում զրույցները հայ բանավոր արձակի հնագույն տեսակներից են։ Առակները՝ կենդանիների, մասամբ նաև բույսերի մասին իրապատում զրույցներ են, գրառվել ու գրական մշակման են ենթարկվել միջնադարում, հատկապես XII դարի, Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու կողմից։

Դրանցում ուղղակի կամ խրատական այլաբանության ձևով արտացոլվել է միջնադարյան Հայաստանի սոցիալ-կենցաղային կյանքի, բարքերի պատկերը՝ իր տարբեր կողմերով ու հարաբերություններով։ Միջնադարյան առակների շատ նմուշներ, նույնությամբ կամ վերափոխված, ինչպես նաև բազմաթիվ նոր առակներ ու կենցաղային զրույցներ գրառվում են՝ սկսած XIX դարի երկրորդ կեսից։

Սոցիալ–կենցաղային բովանդակությամբ զրույցներին են հարում անեկդոտներն ու երգիծական զանազան զվարճապատումները։ Դրանք, հաճախ ծագելով իրական դիպվածներից, բանավոր ավանդության սկզբունքներով մշակվում են ու ընդհանրացվում կամ, լինելով ավանդական սյուժեներ, նորոգվում են ու փոխակերպվում, հարմարեցվում կյանքի նոր պայմաններին և ձեռք բերում գեղարվեստական ընդհանրացման նոր արժեք։

Այդպիսի զրույցները հաճախ խմբվում են կոնկրետ պատմական անձնավորությունների, միջազգային, ազգային կամ տեղական սրամիտ զվարճախոսների, որոշակի տեղավայրերի կամ ազգագրական շրջանների անունների շուրջը, առաջ բերելով անեկդոտների, զվարճապատումների տեղական անվանական շարքեր։

 

Spread the love
  •   
  •   
  •