Դոն Պիպոն՝ գեղեցկուհիների հետ մեկ վայրում

Տեսնելով ասուլիսի վայր ժամանած լրագրողներին, Արթուր Ասատրյանը հանկարծակիի եկավ՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ, որ ասուլիս է տալու։

«Ես եկել եմ Գոհարիկին տենալու, էրեխեքին լավ բան անելու»,–լրագրողներին ասաց Ասատրյանը՝ նկատի ունենալով մրցույթների կազմակերպիչ Գոհար Հարությունյանին և գեղեցկության մրցույթի մասնակիցներին։

Լսելով լրագրողների հարցերը իրեն առնչվող քրեական գործի, Մանվել Գրիոգրյանի հետ հարաբերությունների, իր տանը հայտնաբերված ապօրինի զենք–զինամթերքի մասին, Ասատրյանը նախ վարդովվեց, ապա ասաց.

«Ես չեմ ուզում ձեր հարցերից փախնեմ, բայց լավ կլինի մասնագիտական հարցեր տաք, վերջացնենք, որովհետև սաղ ջուր եմ եղել, կյանքիս մեջ առաջին անգամ եմ էսքան լրագրող տեսնում։ Դուք ձեր ժուռնալիստական ամբողջ թիմը օգտագործում եք իմ դեմ, որ ինձ հարցեր տաք»։

տեսանյութը՝ Armlur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ