Երևանի Պետական համալսարանի ռեկտորը հրաժարական է տվել

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը:

ԵՊՀ-ից Tert.am-ին հայտնեցին, որ հրաժարականի պատճառների մասին Արամ Սիմոնյանը հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Մայր բուհում նրա հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ էին տեղի ունեցել, նրա հրաժարականի անհրաժեշտության մասին խոսել էր նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր էր ընտրվել 2006 թ. մայիսին։ 2011 թ. մայիսին վերընտրվել էր այդ պաշտոնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ