Համեմատած աշխարհի այլ երկրների բնակիչների, «բելառուսներն ապրում են դրախտում»՝: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնենսկի մարզում տեղի ունեցած տոնակատարությանը:
Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսը «հացի երկիր և խաղաղության տարածք» է:
Վերջինս բելառուսցիներին կոչ է արել «պահպանել իրենց հողը» և շնորհակալություն է հայտնել «խաղաղություն և հանգստություն պահպանելու և երկիրը հացով ապահովելու համար»:
Լուկաշենկոյի խոսքով` օտարերկրացիները հաճույքով են գնում Բելառուս և ընդգծում են երկրի մաքրությունը, անվտանգությունն ու հարմարավետությունը: