Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի:

Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,- ասել է Խամենեին։

Հոկտեմբերի 26-ին Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ