Պաշտոնից հեռացված «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հրապարակել:
«Սիրելի երկրպագուներ, թույլ տվեք սկսել շնորհակալությամբ։
Շնորհակալ եմ, որ միշտ աջակցել եք ակումբին։ Անկախ նրանից՝ խաղում էինք տնից հեռու, թե «Օլդ Թրաֆորդ»-ում դժվար խաղում, ձեր աջակցությունը միշտ անսասան է եղել։ «Օլդ Թրաֆորդ»-ի մթնոլորտը միշտ էլ անզուգական էր՝ ձեր շնորհիվ։ Ես դա զգացել եմ բազմաթիվ անգամ։
Ես միշտ հաճույքով եմ հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին ամբողջ աշխարհում։ Փողոցներով քայլելը և երկրպագուների հետ շփվելը Անգլիայում, Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում՝ դա անհավանական էր։ Դուք ինձ ոգեշնչել եք և փոխանցել միասնականության ուժեղ զգացում։ Դա այն է, ինչը «Յունայթեդ»-ի երկրպագուներին դարձնում է յուրահատուկ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ինձ այս աջակցությունն զգալու հնարավորություն տալու համար։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր բաժինների աշխատակիցներին իրենց անփոփոխ աջակցության համար՝ թե՛ լավ, թե՛ դժվար պահերին։
Մենք նվաճեցինք երկու գավաթ՝ ձեռքբերումներ, որոնցով ես կհպարտանամ ողջ կյանքում։ Իհարկե, իմ երազանքն էր, որ հաղթանակների շարքում ավելին լիներ, սակայն, ցավոք, այդ երազանքը չիրականացավ։
Մաղթում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բոլոր երկրպագուներին հաջողություններ, հաղթանակներ և փառք։ Ձեր աջակցությունը և ակումբի ջերմությունը ինձ ստիպեցին զգալ ինձ ինչպես տանը։ Շնորհակալ եմ իմ կյանքում այս գլխի համար»,- գրել է տեն Հագը։
Հագը ավելի վաղ խոսել էր անգլիական ակումբում իր ապագայի մասին։
«Եթե վաղը «Յունայթեդ»-ը գտնի մեկին, ով, իրենց կարծիքով ինձնից լավն է, ապա ես կհեռանամ: Ամեն ինչ շատ պարզ է։ Սրանք այն մեխանիզմներն են ֆուտբոլում, որոնք պետք է հարգել: Նման ակումբում շատ պարզ է․ եթե չես հաղթում, ապա դժվարության մեջ ես»,- ասել էր նա: