«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել է մարզի ընդլայնված կազմով նախաձեռնող խմբի հերթական նիստը։
Նիստին մասնակցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, մարզի համայնքների ղեկավարները, վարչական ղեկավարները, ավագանիներ, կուսակցականներ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումները, առաջիկա անելիքները, պատասխանել կուսակցականների հարցերին։