Վաղուց գործելու ժամանակն է՝ հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման. Էդգար Զաքարյան

Այլևս վաղուց գործելու ժամանակն է՝ հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Էդգար Զաքարյանը:

«Հարգելի հայրենակիցներ,

Սիրելի քաղաքացիներ,

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով, որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։

Սիրելի քաղաքացիներ,

Այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։

Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։

Եվ ուրեմն աստված մեզ պահապան։

Քար առ քար կառուցենք ապագան։

Ես հավատում եմ մեզ։

Առողջ և ուժեղ լինենք»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ նոյմեբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ