Խոյ. Օրը զերծ չէ խնդիրներից, սակայն դուք դրանք հեշտությամբ լուծում եք: Ենթագիտակցությունը բավական ուժեղ է, և հիմնականում դրա շնորհիվ դուք գտնում եք ամենաբարդ հարցերի պատասխաններ: Նախկինի պես դժվար է համագործակցել կանանց հետ, այնպես որ դեռևս կարելի է հրաժարվել նրանց հետ համատեղ գործեր ձեռնարկելու հեռանկարներից: Փոխարենը տղամարդիկ հաճույքով ամեն ինչում ձեզ կսատարեն:
Ցուլ. Օրվա ընթացքում պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է` որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:
Երկվորյակներ. Եվս մեկ բարենպաստ օր, որը դուք, հաստատ, շատ լավ կանցկացնեք: Օրը համապատասխանում է ինչպես հանգստին, այնպես էլ` օգտակար գործունեություն ծավալելուն, իսկ ենթագիտակցությունն էլ ձեզ կհուշի, թե ինչով է ավելի նպատակահարմար զբաղվել: Դուք եռանդուն եք, վճռական և հնարամիտ, հասնում եք գերազանց արդյունքների` նվազագույն ջանքեր թափելով:
Խեցգետին. Օրը չափազանց հարմար է բազմաբնույթ խնդիրների լուծման համար: Դուք եռանդուն են, վճռական տրամադրված, և դժվարություններն էլ ձեզ չեն վախեցնում: Անսպասելի և հետաքրքիր առաջարկներ եք ստանում, որոնց կարելի է առանց երկար մտածելու պատասխանել համաձայնությամբ: Բարենպաստ օր է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչներն էլ արտերկրյա գործընկերների հետ կարող են քննարկել համագործակցության պայմանները: Լավ են դասավորվում ուղևորությունները, իսկ ճանապարհի ընթացքում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:
Առյուծ. Սա այն օրերից է, երբ առավել նախընտրելի են կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող գործերը: Միապաղաղ գործերը ձեզ ձանձրույթ չեն պատճառում, դրա հետ մեկտեղ էլ դուք գտնում եք պարզունակ խնդիրների լուծման անսպասելի լուծումներ: Այս ամենը միայն նպաստում են օրը ավելի հագեցած և արդյունավետ անցկացնելուն:
Կույս. Օրը ձեզ թույլ է տալիս լուծել բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ: Դուք հեշտությամբ եք կենտրոնանում գործերի վրա, այդ իսկ պատճառով էլ ոչ մի բան և ոչ ոք ձեզ չի խանգարում դրանք ավարտին հասցնել: Կարելի է խոշոր գնումներ անել, ստորագրել կարևոր փաստաթղթեր, լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր:
Կշեռք. Ամենաբարենպաստ օր չէ պրոֆեսիոնալ առումով` գործերով զբաղվելու տրամադրություն չկա, դրա հետ մեկտեղ էլ` գրեթե անհնար է կենտրոնանալը: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:
Կարիճ. Այսօր շատ բան է լավ ստացվում, և ի վերջո հնարավոր է լինում հասնել գերազանց արդյունքների` առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ` անձնական շփումները:
Աղեղնավոր. Օրը բարդ ընթացք կունենա: Չի հաջողվի իրականացնել ձեր մտահղացումները, իսկ նախապես մշակած պլաններն էլ ստիպված կլինեք վերանայել և դրանցում փոփոխություններ մտցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ` հանգամանքների ազդեցության տակ գործողությունների են դիմում, որոնց դեռ բարոյապես պատրաստ չեն և հետագայում շատ կդատապարտեն իրենց դրա համար: Հնարավոր են չպլանավորած ծախսեր, անհաջող գնումներ:
Այծեղջյուր. Հաջող և հաճելի օր է: Եթե ինչ-որ բան կարող է խանգարել ձեզ հաջողության հասնելու, ապա դա ձեր սեփական ծուլությունն է, որևէ բան ձեռնարկելու ցանկության բացակայությունը: Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հնարավորություն կառաջանա շփվել մարդկանց հետ, ովքեր կօգնեն նրանց` նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ բացելու գործում:
Ջրհոս. Հարմար օր է ցանկացած տեսակի խնդիրներ լուծելու համար: Դուք կենտրոնացած եք և լրջամիտ, ձեր մտածելակերպը ծանրակշիռ է, գործողությունները` մտածված: Դուք հնարավորություն կունենաք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ուրիշների ուժերից վեր էին: Դուք չեք շտապում վստահել նոր ծանոթներին և ճիշտ եք անում, քանի որ մեծ հավանականություն կա այն բանի, որ նրանք ակամայից ձեզ հուսախաբ կանեն:
Ձկներ. Վատ օր չէ: Խնդիրները դուք հարթում եք հեշտությամբ և հաճույք եք ստանում բոլոր այն գործերից, որոնցով այսօր զբաղվում եք, ցանկացած խնդրի լուծմանը ստեղծագործաբար եք մոտենում: Հաջողության հասնելու համար պետք է գործողությունների ազատություն, և հիանալի հասկանալով դա, դուք ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վրա ճնշում գործադրել