Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայցեր է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ իր հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար:
Ինչպես հայտնել է A Haber հեռուստաալիքը, որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ Էրդողանը յուրաքանչյուրից պահանջել է 1 միլիոն թուրքական լիրա (29 հազար դոլար):
Դատական հայցերի պատճառ են դարձել հոկտեմբերի 31-ին Ստամբուլում Էրդողանի դեմ ցույցի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները:
Հանրապետական կուսակցության առաջնորդը Էրդողանին անվանել է բռնապետ: Օզելի նման հայտարարությունը կապված է հոկտեմբերի 30-ի Էսենյուրթի «ԺՀԿ»-ական քաղաքապետ Ահմեդ Օզերի ձերբակալման հետ, ով ավելի ուշ կալանավորվել է։ Ստամբուլի քաղաքապետն էլ ասել է, որ իշխանությունները նման գործողություններով «մութ նպատակներ են հետապնդում»: