Հայաստանի համար ամենակարևորը՝ սենյակում երրորդ ուժ ներկա չլինի իր շահերով

«Արտգործնախարար Արարատ Միրզոյանի արձանագրումները շատ կարևոր են, նա մասնակցել էր Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը և, տեղյակ լինելով մանրամասնություններին, զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում։ Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում կարողանանք ստորագրել խաղաղության պայմանագիրը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ղազարյանի խոսքով՝ Թուրքիայից եկող ազդակները բավականին դրական են, իսկ ԱՄՆ-ի շարունակական ջանքերը մեծ ազդեցություն են ունենում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում. «Կարևոր է, որ կողմերը բանակցեն նաև առանց միջնորդի։ Սենյակում երրորդ ուժ չպետք է ներկա լինի իր շահով, այսինքն՝ բանակցությունները պետք է միտված լինեն հարաբերությունների կարգավորմանը և ոչ թե այլ պետությունների շահերը սպասարկելուն»։

Պատգամավորի կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ձևափոխելու է տարածաշրջանը, և դա կարևոր գրավական է. «Չպետք է ներգրավվել այն կեղծ խոսակցությունների մեջ, որտեղ քեզ փորձում եմ ներքաշել, ու առանց շեղումների գնալ խաղաղության։ Հիմա տեղի են ունենում նոր ճանապարհների կառուցման քննարկումներ, ու այդ իմաստով «Խաղաղության խաչմերուկ»-ը հետաքրքրում է տարբեր կենտրոնների խաղացողների։ Մենք հիմք ենք դրել, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն միմյանց սուվերենությունը հարգելով։ Բլինքենի ու ԵՄ-ի կողմից նշվել է ապաշրջափակման կարևորությունը, և միջազգային կոնսենսուս կա, որ մեր տարածքով ճանապարհները ապաշրջափակվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ