Թուրքիայում պատրաստվում են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ ընդունել

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ։

Ինչպես հայտնել են թուրքական լրատվամիջոցները, ըստ հրապարակված գրավոր հայտարարության՝ օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։

Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ