Չվճարելը ունենալու է համարժեք հետևանք․ Ավինյանը՝ տրանսպորտում վճարման փոփոխությունների մասին

Շատ կարևոր էր այս գործընթացը սկսել հենց բուն, ամբողջական միասնական տոմսային համակարգին անցնելուց մի փոքր ավելի շուտ, մենք սկսել ենք այս գործընթացը 2 ամիս շուտ, որպեսզի բացահայտենք բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, և փաստի առաջ չկանգնենք հունվարի 1-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտում վճարման փոփոխություններին ու այսօր արձանագրված ցուցանիշներին։

Քաղաքապետը կարծում է, որ այսօրվա արձանագրած խնդիրները, որոնք, վստահաբար, արձանագրվել են, քաղաքապետարանի համար ուղղակի ուղղություններ են աշխատանքի՝ շտկումներ իրականացնելու․ «Գրանցել ենք, որ շատ դեպքերում տեղի են ունեցել չվճարումներ, բազմաթիվ նմանատիպ դեպքեր կան, երբ արձանագրում ենք՝ մարդիկ չեն վճարել, և այստեղ որոշակի միջոցներ և մեթոդներ կիրառելու ենք։

Հարցին, թե չվճարելու հանգամանքը միգուցե պայմանավորված է եղել տեխնիկական խնդրի հետ, Ավինյանն ասաց՝ ոչ, պարզապես չեն վճարել, ինչն ունենալու է իր համարժեք հետևանքն ու կանխարգելիչ քայլերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ