Ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնել է

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

«Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր»,- հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել՝ արված 8 տարի առաջ այս օրը, երբ Երևանում ձյուն էր եկել:

Գագիկ Սուրենյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ այս տարի կլինի ավելի ցուրտ ձմեռ, պատասխանել էր. «Նախնական գնահատականով՝ այս տարվա պրոցեսները և աշունը բավականին նման են 2016 թվականին, որին հաջորդել է 2017 թվականի ցուրտ ձմեռը, բայց սա վերջնական եզրակացություն չէ ձմռան կանխատեսման, դա պարզ կլինի նոյեմբերի 3-րդ տասնօրյակում: Ամեն դեպքում կրկնեմ, որ, նախնական տվյալներով, մթնոլորտի շրջանառությունը շատ նման է 2016 թվականին»:

Ըստ նրա՝ եղանակի տաքացման պետք չէ սպասել, նվազման պրոցեսը, նախնական գնահատմամբ, կշարունակվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ