Մետրոյի շարժակազմերը կավելանան. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հատկապես պիկ ժամերին Երևանի մետրոյում արձանագրվող կուտակումներին:

«Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս, ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից, շատ հնարավորություններ է տալիս»,- ասել է քաղաքապետը:

Ավինյանը որպես օրինակ նշել է «Շտապ օգնությունը»: Այն նախորդ տարի 75 մլն դրամ պարտք է ունեցել, իսկ 2024-ին, ընդհակառակը, փակել է պարտքերն ու վաստակել 75 մլն դրամ:

«Շտապ բուժօգնության ծառայությունը պլանավորում է իր շարժակազմերն ավելացնել։ Նույնը տեղի է ունենալու նաև մետրոպոլիտենում, ավտոբուսում, տրոլեյբուսում»,- ասել է Ավինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ