Քաղաքացիների ֆինանսական բեռը քիմիաթերապևտիկ դեղերի մասով դեռ մեծ է, որովհետև մենք փոխհատուցում ենք առավելագույնը 300 հազար դրամի շրջանակներում առաջին և երկրորդ ցուցակների ապահովումը:
Այս մասին Ազգային ժողովում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս տարի մեզ հաջողվել է բարեգործական ուղիներով Հայաստան բերել երկու շատ կարևոր և բուժման կուրսերում ամենահաճախ օգտագործվող դեղերից, և ամբողջ տարվա ընթացքում կարողացանք ապահովել մեր քաղաքացիներին, բայց այս բարեգործական ուղիները, իհարկե, ժամանակավոր լուծումներ են, և մենք պետք է սրանք ներառենք մեր պետական պատվերի շրջանակներում:
Ապահովագրական համակարգում ներառված այս ծառայությունների մասով նախատեսում ենք, որ քիմիաթերապևտիկ դեղերի փոխհատուցման շեմը պիտի բարձրանա մինչև 2,1 մլն դրամի, և այս հաշվարկն արվել է Հայաստանում առկա բուժման կուրսերի մանրակրկիտ ուսումնասիրությամբ: Մեր խորին համոզմամբ՝ դրանից հետո բավականին կնվազի մեր քաղաքացիների կողմից հավելյալ վճարումների կարիքը»,- ասել է նախարարը: