«Եվս մեկ անգամ ասեմ՝ մեր երեկվա փակ հանդիպումից բովանդակային ոչինչ չեմ ասելու»:
Այս մասին Ազգային ժողովում՝ լրագորղների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով խմբակցության երեկվա նիստի օրակարգին:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Փաշինյանը երեկվա նիստում սաստել է ձեզ՝ ներքին խմորումների փոքրիկ խարդավանքների համար Հակոբյանը պատասխանեց.
«Փաշինյանն ինքն իր խոսքում քննադատել է նաև իրեն: Ինչպես արդեն նշեցի դժգոհություններ կան ինձանից սկսած բոլորի հանդեպ: Սա առաջին նմանատի քննարկումը չի մեր թիմում, մեր թիմում նմանատիպ քննարկումներ եղել են ու կշարունակեն լինել. ես չեմ տեսնում, որ դա ներթիմային պայքար է»:
Հակոբյանը նաև նկատեց՝ ինքնաքննադատության մեջ մտնում է ինչպես կոռուպցիոն դրսևորումները, այնպես էլ աշխատանքի հետ կապված դժհոգություններ. «Ես չեմ բացառում, որ ինչ-որ հարցերի շուրջ կլինեն քննություններ. դա երեկվա քննարկման հետ կապ չունի, եթե որևէ տեղ խոսք է գնում կոռուպցիայի մասին, անկախ երեկվա քննարկումից, այո պետք է լինեն քննություններ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: