Արտոնություն տրամադրել ՀՀ բուհերում սովորող ծնողական խնամքից զրկված ուսանողներին․ Նատալի Սինորյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը գրում է․

Այսօր` հոկտեմբերի 31-ին, Երևանի ավագանու գործընկերներիս, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ քննարկեցինք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի արտոնություններ (զեղչեր) տրամադրելու հարցը:

Խոցելի խմբերին արտոնության համատեքստում քննարկեցինք նաև իմ կողմից ամիսներ առաջ առաջարկած մի կետ` արտոնություն տրամադրել ՀՀ բուհերում սովորող ծնողական խնամքից զրկված (միակողմանի կամ երկողմանի ծնողազուրկ) ուսանողներին։

Արտոնությունների փաթեթների նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստերին:

Հ.գ իմ առաջարկի ամբողջական տարբերակը կթողնեմ մեկնաբանությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ