Գևորգ Պապոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի գործարար համայնքի հայ ներկայացուցիչների հետ. ինչպես պետք է գրանցվել

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ին, ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանատանը նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումը Գերմանիայում հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում կքննարկվեն ՀՀ ներդրումային միջավայրին, պետական աջակցության ծրագրերին, բիզնեսի զարգացման, գյուղատնտեսության, տեքստիլ և այլ ոլորտներին առնչվող հարցեր։

Նախարարը կներկայացնի 2025թ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները։ Հանդիպումը տեղի է ունենալու հարցուպատասխանի ձևաչափով՝ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը (Nussbaumallee 4, 14050 Berlin):

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել protocol.germany@mfa.am էլեկտրոնային հասցեով մինչև նոյեմբերի 20-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ