«Բալասանյան» դաշինքը որոշել է հրաժարական տալ: Տեղեկություն ունեմ, որ նույնիսկ բաժնի պետեր են հրաժարական տվել, իրենք իրենց թիմով որոշել են հեռանալ քաղաքականությունից։ Սև բերդի հետ կապված իրավական պրոցեսները կապ չունեն քաղաքական գործընթացների հետ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով Գյումրիի իշխող ուժի՝ «Բալասանյան» դաշինքի հրաժարականին։
Պալյանը նշեց, որ Գյումրիի համար ամենաառաջնահերթ խնդիրը անօթևանների հարցը լուծելն է. «Կան նաև ասֆալտապատման, փողոցների բարեկարգման խնդիրներ։ ՎԶԵԲ-ի ու Կառավարության ջանքերով պիտի ամբողջովին բարեկարգվի Անի թաղամասը, որն ունի մոտ 25.000 բնակչություն։ Այսօր Կառավարության նիստով հաստատվեց նաև, որ Գյումրիում բարեկարգվելու են 29 փողոցներ՝ շուրջ 750 մլն դրամով»։
Մանրամասն՝ տեսանյութում