«Էս մարդն արժանի ա օրենքով նախատեսաված ամենախիստ պատժին». Նարեկ Սամսոնյանի սկանդալային գրառումը

Ֆեյսբուքյան օգտատերերը տարածում են այժմ քոչարյանամետ, ընդամենը մեկ տարի առաջ խիստ հակաքոչարյանական Նարեկ Սամսոնյանի գառումը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Այժմ Մի ազնիվ խոստովանություն անեմ. ես այն մարդկանցից մեկն եմ, ով իր քաղաքական հասունացման տարիքից սկսած (2003-ից թաքուն գնում էի Դեմիրճյանի միտինգներին) մինչ օրս սպասել է, թե, երբ է Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվելու:

Սկսած 1998 թվականին ապօրինի նախագահի թեկնածու առաջադրվելուց, 98-ին և 2003-ին նախագահի աթոռը զավթելուց ու շարունակած հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ով և բազմաթիվ քաղաքական սպանություններով ու հետապնդումներով` էս մարդն արժանի ա օրենքով նախատեսաված ամենախիստ պատժին:

Վաղն առավոտյան սկսում ա Ռոբի վերջի սկիզբը ու հուսանք, որ սա շոուի անբաժանելի մասնիկ լինելուց բացի իրոք կհանգեցնի արդար պատժի: 
Ռոբ Պրիվետ»:

Օգտատերերը ծաղրում են՝ «ճամբարափոխ լինելուց հետո գոնե մաքրեք հին գրառումները»:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր անդամակցում է Ռոբերտ Քոչարյանին սատարող «Ադեկվադ» խմբավորմանը:

#պրիվետ_սիմբաՄի ազնիվ խոստովանություն անեմ. ես այն մարդկանցից մեկն եմ, ով իր քաղաքական հասունացման տարիքից սկսած…

Posted by Narek Samsonyan on Wednesday, July 25, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ