Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում։

Այս մասին ՄԹ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը Դաութիին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի համակարգման ուղղությամբ, սակայն գործընթացի հիմնական խոչընդոտ համարելով ՀՀ սահմանադրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ