ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և պետքարտուղարությունը հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու պատճառաբանությամբ 400 անձ և կազմակերպություն ներառվել է սահմանված պատժամիջոցների ցանկում։
Այդ ցանկում ներառված է նաև Թուրքիան։
Վերջինիս կառավարության հետ համապարփակ բանակցությունների արդյունքում պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք նպաստել են զենք և զինամթերք Ռուսաստան մատակարարելուն։
Ըստ այդմ՝ վերոհիշյալ պատժամիջոցների ցանկում Թուրքիայից ներառվել են թուրքական 14 կազմակերպություն և 9 անձ։