Հոկտեմբերի 31-ին մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 08:15-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Աբհիմանյու Տհաիվալապպիլը իր վարած «Yamaha» մակնիշի մոտոցիկլով Բյուրական գյուղ տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: