Այսօրվա Կոմիտասը ՀՀ-ն է. Փաշինյան

Ինչո՞ւ է մեր մշակույթի մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում.այն պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասն անէանալուց փրկել է` գյուղեգյուղ գնալով, հավաքելով։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, սակայն մենք հիմա պետություն ունենք, որը պարտավոր է մշակութային այդ քաղաքականությունն իրականացնել»,– ընդգծեց նա։

Փաշինյանը խոսեց նաև ազգային երաժշտության պահպանումից` հիշատակելով «Անա–անա–նան, քե ղուրբան» երգը։

«Ես փորձեցի այն փնտրել «Յութուբում» կամ համացանցում, ու գիտե՞ք` որքան արդյունք բերեց, զրո։ Եթե ՀՀ կառավարության որոշմամբ այս արժեքը չամրագրենք, դա նշանակում է, որ այն այս կամ մյուս տարի անվերադարձ կորուսված կլինի։ Հետո կասենք` բա Կոմիտասն ո՞ւր էր, գար, հավաքեր մի տեղ, արձանագրեր։ Հետևաբար, այսօրվա Կոմիտասը ՀՀ–ն է»,– հայտարարեց վարչապետը։

Փաշինյանն ասաց` ՀՀ կառավարությունը պետք է լիարժեք իրականացնի իր առջև դրված բարդ աշխատանքը, որպեսզի փրկվեն մեր ոչ նյութական արժեքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ