«Հարցման արդյունքում ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ Անկախության օրը ճշգրիտ չգիտի, այդ հարցումն իմ սեղանին դրված է, ես շատ հաճախ բացում թերթում եմ, մեծամասնությունը սխալ է պատասխանել»,- կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր իրազեկման աշխատանքների մեջ պետք է նաև այս խնդիրը դնենք, որ մարդիկ ՀՀ-ն ճանաչեն՝ ի՞նչ է դա, ո՞նց է աշխատում, իրենից ի՞նչ է ներկայացնում՝ իր բոլոր առավելութուններով ու թերություններով: Այստեղ էլ սրբագործում չպետք է գնա, կատարյալ չի ոչ մի բան, այդ թվում՝ որևէ պետություն այսօր կատարյալ չի»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա,երբեմն խնդիրները լուծելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ. «Կյանքը բաղկացած է իքս կոմպոնենտներից, նույնիսկ բոլոր կոմպոնենտներն իրար հետ դրած, որ լցնում են կաթսայի մեջ շերեփով խառնում, կյանք չի ստեղծվում, որովհետև պարզվում է, որ կան իրադրություններ, որ բոլոր կոմպոնենտները կան, բայց չեն ստեղծում այն, ինչն իրականում ենթադրվում էր, որ կարող են ստեղծել»: