Անընդունելի ենք համարում ուղիների երկայնքով որևէ երրորդ ուժի տեղակայումը. Միրզորյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին

«Խաղաղության խաչմերուկը» և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նախևառաջ մեր շահերի սպասարկմանն են ուղղված: Սա մեզ համար է, մենք ենք ուզում գտնվել մեծ, միջազգային լոգիստիկ անցուղիների խաչմերուկում: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ տարբեր երկրների վերաբերմունքին:

«Մենք անընդունելի ենք համարել և համարում ուղիների երկայնքով որևէ երրորդ ուժերի տեղակայումը, մասնակցությունը և այլն, բայց նաև պատրաստ ենք օր առաջ այս պայմաններով, այս սոուսով, եթե կարելի է, ձեռնամուխ լինել այդ ուղիների ապաշրջափակմանը»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը նաև ընդգծեց, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք ողջունել են «Խաղաղության խաչմերուկը»:

«Իրականում, այո՛, ես կենտրոնացա մեր շահերի վրա, բայց սա մի բան է, որը բխում է շատ երկրների շահերից, այսպես ասած՝ աշխարհաքաղաքական գործընթացների ծանրության կենտրոն հանդիսացող առանցքային երկրների շահերից և արևելք-արևմուտք ապրանքների, ուղևորների շարժի և հյուսիս-հարավ ապրանքների, ուղևորների շարժի տեսանկյունից:

Այս թիվը ողջունելու պրոցեսը, իհարկե, ավարտված չէ, մենք շարունակում ենք աշխատանքները: Կարող եմ ասել, գրեթե վստահ եմ, որ ինչ-որ մի պահի՝ մոտ ապագայում, «Խաղաղության խաչմերուկը» և ենթակառուցվածքների ապաշրջափակումն իսկապես կդառնան կարևոր և շատ օգտագործելի հանգույց նշածս աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների միջև ապրանքների շարժի համար, և սրանով իսկ ևս մի էական աստիճանով կավելանա ՀՀ անվտանգությունը, ինքնին կդառնա խաղաղություն ապահովող գործոն, ինչի համար ծրագիրը ստացել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը»,- ասաց Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ