«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ թափանցիկ են, մենք ամուր տնտեսական կապերով ենք կապված»:
Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծություններ, միշտ չէ, որ մենք կիսում ենք միմյանց դիտարկումները: Դա վերաբերվում է առանձին 1-2 հարթակի, որտեղ մենք միասին անդամակցում ենք, օրինակ, ՀԱՊԿ-ը»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ մեր վերաբերմունքն այս հարցին ևս հանրահայտ է: «Մենք կարծում ենք՝ ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների և ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն: Բայց ինչպես նշեցի, կան մի շարք ուղղություններ, որտեղ մենք շարունակում ենք համագործակցությունը, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում»,- ընդգծեց նախարարը: