Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար

Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն։

Այս մասին Ազգային ժողովում բյուջե-2025-ի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը։

«Հիշում եք, որ երկու երկրների փորձագետները աշխատանքներ էին տարել սահմանին գտնվող անցակետի ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ։ Հիմա այդ աշխատանքները տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված, ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ»,- նկատեց նա։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ երկխոսությունն այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություն, կարգավորեն իրենց հարաբերությունները։

«Թուրքիան այս գործընթացը որոշակիորեն կապում է Ադրբեջանի հետ, մեր գնահատմամբ սա այնքան էլ կառուցողական մոտեցում չէ, և մենք մեր երկխոսությունում Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, և այլն։ Կան փոքրամաշտաբ համատեղ որոշակի նախագծեր, օրինակ, Անիի մշակութային ժառանգության հետ կապված, այստեղ ևս կա դինամիկ երկխոսություն և ուզում եմ կրկին լավատեսություն հայտնել, որ մոտ պարագայում կունենանք առաջընթաց»,- նկատեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ