Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է հետաձգել իր կրտսեր որդու՝ Ավների հարսանիքը, որը նախատեսված է նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է պետական Kan հեռուստառադիոընկերությունը:
Kan-ի փոխանցմամբ, դա պայմանավորված է անվտանգության սպառնալիքներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգով։ Հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 26-ին Թել Ավիվի հյուսիսում գտնվող Ռոնիտ ֆերմայում գտնվող միջոցառումների այգում, սակայն Նեթանյահուն այժմ հանդես է եկել տոնակատարության հետաձգմամբ՝ հյուրերին անհարկի ռիսկի չտանելու համար:
Հոկտեմբերի 28-ին Kan-ը հայտնել է, որ Իսրայելի կառավարության նիստերը անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել են գաղտնի վայր: Այժմ, ըստ հեռարձակողի, Նեթանյահուն նաև խնդրել է տեղափոխել Կնեսետի (խորհրդարանի) նիստերը, որոնք երկար արձակուրդից հետո այս շաբաթ նոր նիստ են սկսել։ Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ վարչապետի ամենամեծ մտահոգությունը անօդաչու սարքերի հարձակումների սպառնալիքն է։